A
A
Ք. Քըրքորյանի մահից հետո Միացյալ Հայկական ֆոնդը փակվել է. arevelk.am
«Միացյալ Հայկական ֆոնդի» հոգաբարձությունից տեղեկանում ենք, որ 2015 թվականի նոյեմբեր 30-ից «Միացյալ Հայկական Ֆոնդ» շահույթ չհետապնդող կազմակերպությունը դադարեցնում է իր գործունեությունը: Հիմնադրամը նման որոշումը պայմանավորել է գլխավոր հովանավոր Քըրք Քըրքորյանի մահվամբ և դրան նախորդած «Լինսի» հիմնարկի փակմամբ, միաժամանակ երախտագիտություն հայտնելով մեծ բարերարին, որի շնորհիվ միլիոնավոր դոլարներ են ուղարկվել Հայաստան: «Միացյալ Հայկական ֆոնդը» հիշեցնում է, որ 26 տարվա ընթացքում կազմակերպության միջոցներով ԱՄՆ-ից 159 օդանավային թռիչքով և ծովային ճանապարհով ուղարկված 2260 արկղերով 720 միլիոն դոլար արժողությամբ մարդասիրական օգնություն է ուղարկվել Հայաստան և Արցախ: Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում