ՀՔԱՎ-ի տեղեկանքը Հայաստանի քաղաքական բանտարկյալների մասին
ՀՔԱ Վանաձորի գրասենյակի գործընկեր Նորվեգիայի Հելսինկյան կոմիտեի նախաձեռնած՝ Եվրոպայի քաղբանտարկյալների ազատության միջազգային արշավի մաս կազմող «Եվրոպան՝ առանց քաղաքական բանտարկյալների» (“Europe without political prisoners”) կայքէջում, որտեղ կարելի է տեղեկատվություն գտնել Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի քաղաքական բանտարկյալների վերաբերյալ, տեղ է գտել ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից պատրաստված տեղեկանքը՝ «Քաղաքական բանտարկյալները՝ Հայաստանում»: Այն ներառում է մանրամասն տեղեկատվություն՝ ոչ միայն այն բանտարկյալների վերաբերյալ, ովքեր ներկայումս (կամ 2014-2015թթ.) իրենց պատիժն են կրում տարբեր քրեակատարողական հիմնարկներում, այլ նաև՝ այն անձանց, ովքեր դատապարտվել են իրենց քաղաքական հայացքների համար և պատիժը կրելուց հետո ազատ են արձակվել: Տեղեկանքը պատրաստվել է լրատվամիջոցների, դատավճիռների, դատական նիստերի մշտադիտարկման, ինչպես նաև՝ փաստաբաններից և բանտարկյալների հարազատներից հավաքագրված տեղեկատվության հիման վրա: Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ