Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Վնասազերծված խումբն իր անձնակազմի քանակով, դաժանությամբ նմանը չի ունեցել» (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
Miqael_Hambarcumyan-2

«Վնասազերծվել է խումբ, որն ունեցել է հստակ նպատակներ, ունեցել է հստակ մշակված ծրագրեր: Նրանց կազմակերպված հանցագործությունները միտված են եղել քաղաքացիների, իշխանության առանձին ճյուղերի, ու պետական մարմինների դեմ»,- այսօր հայտարարել է ԱԱԾ պետի տեղակալ Միքայել Համբարձումյանը` անդրադառնալով նոյեմբերի 25-ին Նորքում հայտնաբերված խմբավորմանը։ Վնասազերծված խումբը իր զինվածությամբ, անձնակազմի քանակով, դաժանությամբ նմանը չի ունեցել Հայաստանի Հանրապետությունում. նշել է ԱԱԾ պաշտոնյան՝ հավելելով, որ խումբը ֆինանսավորվել է տասնյակ հազարավոր դոլարներով, իսկ գումարները տրվել է ՀՀ-ում: Մանրամասներ՝ ավելի ուշ