Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Աղքատությունը կրկնապատկվել է, իշխանության ունեցվածքը՝ նույնպես» (տեսանյութ)

Քաղաքականություն
azat1

«Այո և ոչ» քարոզարշավն այսօր մեկնարկեց Հայաստանի հարավից՝ Արմավիրի մարզի Եղեգնուտ համայնքից։ Երիտասարդներից մեկը «Ոչ»-ի ներկայացուցիչ Վաղինակ Շուշանյանի հետ զրույցում ասում է, որ ոչ ընդդիմությունից ակնկալիք ունեն, ոչ էլ իշխանությունից. «Ո՞ր մեկն է ժողովրդի համար մի բան արել, թեկուզ ընդդիմությունը՝ ի՞նչ է անելու ժողովրդի համար, եթե հիմա դնենք իշխանության»։ Ապա նա ավելացրեց. «Իզուր խոսում ենք, իշխանությունը ոնց ուզի՝ անելու է»։ Վաղինակ Շուշանյանը առաջարկում է չենթարկվել։ «Կբռնեն, կտանեն»,- հակադարձում է երիտասարդը։ «3 միլիոնին ո՞ւր կտանեն։ Դուք ոչինչ չեք անում, չեք պահանջում, թույլ մի տվեք, որ ձեզ հետ վարվեն՝ ինչպես ուզում են»,- համոզում էր Շուշանյանը։ «Ոչ»-ական Ազատ արշակյանը հիշեցնում է իշխանության խոստումները. «Ոչ թե ժողովրդի ունեցվածքն է կրկնապատկվել այս տարիներին, ինչպես խոստացել էին, այլ աղքատությունը։ Սրանք մատնոց ֆռցնող են»։ Ազատ Արշակյանն այնուհետև անդրադարձավ իր եւ «Այո»-ական Արման Սաղաթելյանի նախնիներին։ Մանրամասները՝ տեսանյութով