A
A
«Նալբանդյան-Մամեդյարով հանդիպում նախատեսված չէ»
ՀՀ ԱԳ նախարար մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը «Ա1+»-ի հարցին ի պատասխան հերքեց այն լուրերը, թե Թբիլիսիում հնարավոր է ՀՀ եւ Ադրբեջանի ԱԳ նախարարները հանդիպեն: «Նման հանդիպում նախատեսված չէ»,- նշել է Տիգրան Բալայանը: Նշենք, որ ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանն այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանը չէր բացառել, որ Թբիլիսիում անցկացվող Արևելյան գործընկերության արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպման շրջանակներում Էդվարդ Նալբանդյանն ու Էլմար Մամեդյարովը հանդիպեն: