Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ծերունին պահանջում է տարբերակել Երևանի ու Նոյեմբերյանի ծննդկաններին (տեսանյութ)

Քաղաքականություն
noyemberyan

«Այո եւ Ոչ» ռեալիթի շոուի անդամները այսօր հանդիպում ունեցան Նոյեմբերյանի բնակիչների հետ։ Մի տղամարդ «Այո» ճակատից Սամվել Ֆարմանյանին հարցրեց, թե ինչու Նոյեմբերյանը չի համարվում սահմանամերձ գոտի. «Նոյեմբերյանը չի համարվում սահմանամերձ գոտի այն դեպքում, երբ ամենաշատ զոհերն ենք տալիս։ Ուղիղ նշանառության տակ ա։ Պետք է Նոյեմբերյանին սահմանամերձ քաղաքի կարգավիճակ տան, որպեսզի մենք էլ օգտվենք կառավարության ծրագրերից» ։ Սրան ի պատասխան՝ Ֆարմանյանն ասաց. «Ցավոք, ես ամենաճիշտ մարդը չեմ, ով կարող է օգնել այս հարցում, բայց պետք է ասեմ, որ միայն Նոյեմբերյանում չի, Շիրակի մարզում էլ նման խնդիր կա։ Եթե դուք նամակ գրեք, տաք, դեկտեմբերի 6-ի հանրաքվեից հետո ես կփոխանցեմ այն կառավարությանը»։ Պատգամավորի պատասխանը չբավարարեց տղամարդուն, եւ նա շարունակեց. «Սահմանում ապրող մարդու իրավունքը պետք է որոշակիորեն շատ ընդգծվի։ Սահմանում աշխատող մանկավարժը ստանում է 40-50 հազար դրամ, սահմանում ապրող թոշակառուն էլ, մանկավարժն էլ պետք է բարձր ստանան։ Ասեմ նաեւ, Երեւանում ամեանաէլիտար պայմաններում երեխա ա ծնում մայրը, նա էլ ա 50 հազար դրամ ստանում առաջին երեխայի համար, Նոյեմբերյանում կրակոցների տակ, որ նույնիսկ չեն հասցնում հիվանդանոց բերեն, նրան էլ են 50 հազար տալիս, պետք է խիստ տարբերակել»։