Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Յուրա Մովսիսյանը հավանաբար կտեղափոխվի Անգլիա

Սպորտ
sport-jura

Հայաստանի հավաքականի եւ Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանը հնարավոր է ելույթները շարունակի Անգլիայում: Այդ մասին տեղեկացնում է ռուսական «Վեստի» կայքը: Ըստ լրատվամիջոցի, 28-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Մարախլապատ Ալբիոնի» 1-ին դիվիզիոնում՝ Չեմպիոնշիպում հանդես եկող «Կուինզ Պարկ Ռեյնջերսը»: Վերջինիս հարձակվող Չարլի Օստինը գալիք ձմռանը այլ թիմ է տեղափոխվելու եւ այժմ ակումբի ղեկավարությունը նրա տեղը նոր խաղացող է փնտրում: Գլխավոր թեկնածում հենց մեր ֆուտբոլիստն է: Յուրա Մովսիսյանը Անգլիայում աշխատելու իրավունք ստանալու հետ կապված խնդիրներ չի ունենա, քանի որ այս տարի կանոնավոր հրավիրվել է Հայաստանի հավաքական: