Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Հասարակությունն ամեն տեղ էլ բաժանվում է այո-ի և ոչ-ի». Մ. Եսայան

Քաղաքականություն
margarit1

«Այո և ոչ» հեռուստանախագծի մասնակիցներն արդեն 12-րդ օրն է՝ անցկացնում են Հայաստանի մարզերում։ Այստեղ ամենուր տեսանելի է կյանքի ցածր կենսամակարդակ և դատարկվող գյուղեր։ Այսպիսի պայմաններում ինչո՞ւ պետք է քաղաքացին այո ասի իշխանությունների առաջարկած Սահմանադրականության նոր նախագծին: Այո-ի կողմնակից Մարգարիտ Եսայանը պատասխանում է. «Վստահ եմ, որ նույնիսկ ամենակատարյալ երկրում, որտեղ չկան սոցիալ-տնտեսական խնդիրներ, հասարակությունը պետք է բաժանվեր այո-ի և ոչ-ի։ Բնական է, որ իշխանության ներկայացուցչի տեսնելով՝ խնդիրներ ունեցող գյուղացիները պիտի խոսեն դրանցից, և մեր պարտականություն է, որ այդ խնդիրները լուծվեն։ Անհրաժեշտ փոփոխություններն ավելի զգալի կլինեն Սահմանադրության հանրաքվեից հետո»։ Հայտնի է, որ Սպիտակ քաղաքում «Այո և ոչ» հեռուստանախագծի մասնակիցներից Գուրգեն Եղիազարյանի և Մարգարիտ Եսայանի միջև բանավեճ էր ծավալվել, որից հետո ոչ-ի կողմնակից Գուրգեն Եղիազարյանը հետ էր վերադարձել Երևան։ Օրերս կայքերից մեկի հարցին ի պատասխան, նա որոշակի արտահայտություններ էր հնչեցրել Մարգարիտ Եսայանին ուղղված։ Հարցին, թե ինչպես կմեկնաբանի դրանք, ՀՀԿ-ական պատգամավորը նշում է. «Անկեղծ ասած, չեմ կարծում, թե հարկ կա պատասխանել, քանի որ կինտոյական և իքիբիրական մտածողությանը պատասխանելը իմ արժանապատվությունից ցածր եմ համարում։ Ովքեր չհասկացան՝ ինչ եմ ակնարկում, թող դիտեն Շիրակի մարզի Նոր Կյանք գյուղի բնակիչներից մեկի տանը երեկոյան թեյախմության տեսագրությունը»,- հավելեց նա։