Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Իսլամիստներին թողնենք, սրանց դե՞մ պայքարենք. Բագրատյանը՝ ԱՎԾ պետին (տեսանյութ)

Քաղաքականություն
f7h8lZu2IXw

«ՀՀ 2016-18թթ. պետական վիճակագրական աշխատանքների եռամյա ծրագիրը հաստատելու մասին» նախագծի քննարկմանը ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանը իր ելույթում մեջբերեց Մարկ Տվենի խոսքերը՝ կա արդարացված կամ չարդարացված եւ կա սուտասան. «Եւ այդ սուտասանն այսօր այստեղ նստած է: ՀՆԱ-ն այսօր բերել հասցրել ենք 1990-92թթ. մակարդակին է: Տասը տարի ԱՎԾ-ն գրանցում է երկակի տնտեսական աճ: Այս մարդը (ԱՎԾ ղեկավար Ստեփան Մնացականյան-խմբ.) մեռավ հաճոյանալով այս կամ այն նախագահին կամ վարչապետին: Մենք հիմա այնպիսի տնտեսական աճ պետք է ունենայինք, որ մարդիկ ավելի լավ պետք է ապրեին, մինչդեռ...Սա մի այլանդակ ձեւ է. այսպիսի մարդիկ շատ վտանգավոր են: Լավ է, երբ մարդը խելոք է ու կրեատիվ, սակայն եթե մարդը կիսագրագետ է ու խորամանկ ինտրիգների մեջ, դա անընդունելի է»: ԱՎԾ պետին ուղղված քննադատությունը պարոն Բագրատյանը շարունակեց՝ ասելով. «Քանի որ ինքն անընդհատ տվել է տնտեսական աճի տեմպ, ՀՆԱ-ն եկել  հասել է 167 տոկոս 1990թ. համեմատ: Այս մարդը գնացել է իննսուն թվի ՀՆԱ-ն իջեցրել է, որ կարողանա թվերը համապատասխանեցնի: Հլը սրան նայեք: Մի նամակ գրել եմ իրեն, մի հատ էլ ՀԲ-ին, որ նա վարպետորեն խաբում է, ձերբակալեք այս տիպի չինովնիկներին: Գյուղմթերքի ընդհանուր ծավալը կազմում է հինգ միլիոն տոննա, ստացվում է՝ մենք ամեն օր ուտում ենք 4.6 կգ գյուղմթերք: Վայ քու տունը շինվի: Այս մադը սխալ է ներկայացրել խաղողի իրական ծավալները: Էլ ո՞նց եք ուզում, որ կոռուպցիան լինի: Սա ծաղր է, մի հատ էլ սրանց աշխատանքը ուզում ենք հաստատել: Սա պետք է կասեցվի: Մեր բյուջեն այսօր պետք է լիներ վեց միլիարդ դրամ, իսկ ՀՆԱ-ն՝ 125 մլրդ դրամ: Չեք կարում, գնացեք»: Հրանտ Բագրատյանը հայտարարեց, որ մենք այս երկրում ուզում ենք ապրել, պայքարել. «Հիմա, չեմ հասկանում, իսլամիստներին թողնենք, սրանց դե՞մ պայքարենք: Ես ձեւ չեմ գտնում: Վերացրեք այս ստից, ամերիկյան այս խոխմեքը՝ իբր  անկախ մարմին ԱՎԾ, դարձրեք նախարարություն: Վերացրեք այս եվրոպական ստերը: Ոչ մի դրսի երկիր չի ցանկանում, որ մենք ուժեղանանք: Մենք այս մարդուց (Ստեփան Մնացականյան-խմբ.) պետք է ազատվենք. ում ուզում եք բերեք: Ի վերջո մենք պե՞տք է վիճակագրություն ունենանք»: Նրա ելույթից հետո, ինչպես միշտ, արձագանքեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն՝ ասելով. «Շատ ոգեւորիչ է, սակայն դա իրավունք չի վերապահում վարկաբեկել ուրիշին: Եթե մարդն ազնիվ է, ապա դիմացինի մեջ եւս դա տեսնում է: Ով, ինչ հեքիաթ գիտի, պատմում է: Ես էլ հիմա ինչ գիտեմ, կպատմեմ: Այդ մարդը (Ստեփան Մնացականյան-խմբ.) երեկ չտեսնված աշխատող էր, հիմա վատացա՞վ»: