Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՀԿ.Եթե Սահմանադրությունը փոխվի, մարդիկ կիմանան, թե ում մեղադրեն (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
sahmanadrutyun1

Նոր Սահմանադրությունը նախագահի վրայից հանում է պատասխանատվությունն այնպիսի բաների համար, որոնց համար ինքն այսպես թե այնպես պատասխանատու չէր: ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյան. «Դուք կարծում եք նորմա՞լ է, երբ որ մեկի ծորակից ջուրը կտրվում է եւ մեղադրում է նախագահին եւ պահանջում է նախագահից»: Գործող Սահմանադրությամբ ոչ ոք նախագահից չի կարող պահանջել հաշվետու լինել ժողովրդին կամ որեւէ մեկին, նորը բոլոր պաշտոնյաներին դարձնում է հաշվետու. «Հայտնի խոսք է ժողովրդական՝ մի խելքը լավ է, երկուսն ավելի լավ: Մենք խորապես համոզված ենք, որ քաղաքական որոշումներ կայացումը երկու կողմ ունի՝ նախ որ դրանք լինեն կոլեգիալ որոշումներ՝ ոչ թե մի հոգի որոշի, կամ մեկ փոքր խումբ, եւ երկրորդը՝ այդ որոշումները կայացվեն հրապարակային, թափանցիկ»: Հանրապետական Հովհաննես Սահակյանը վկայակոչում է մեծամասնական ընտրակարգը, որով ընտրված պատգամավորին մարդիկ կարող են դիմել անսարք ծորակը կամ կաթացող տանիքը վերանորոգելու հարցով՝ դրանք այդ պատգամավորի գործը չեն. «Սկսած համայնքի ղեկավարից վերջացրած երկրի վարչապետին»: Պարոն Սահակյանը նոր Սահմանադրության մեջ կոլեգիալ անպատասխանատվություն չի տեսնում՝ ժողովուրդը միշտ էլ իր խնդիրների համար հավաքվել է կառավարության, այսինքն՝ այն կառույցի մոտ, որին վերապահվելու է ամբողջ իշխանությունը. «Շարունակելու են բողոքել, ինչպես եւ այսօր է, էսպես ասեմ, եւ կարծես թե էսօր հիմնական բոլոր լծակները կենտրոնացած է կառավարություն, համայնքներ եւ նախագահ: Իսկ կլինի կենտրոնացած կառավարության ձեռքին, որն էլ կարողանա էդ խնդիրները արագ լուծել»: Հանրապետական Հերմինե Նաղդալյանն ասում է՝ Սահմանադրություն ենք փոխում, որովհետեւ քաղաքացին անընդհատ մի մարդու է մեղադրում իր խնդիրների համար։ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի կարծիքով՝ «Եթե իր խնդիրը ձախողված է դատարանում, եթե իր խնդիրը ձախողված է տեղական ինքնակառավարման մարմնում, մարզպետարանում, այսինքն, պետական կառավարման մեկ այլ մարմնում, եթե իր խնդիրը անարդարության կամ վատ կառավարման է հանդիպել։ Այդ բոլորի փոխարեն, այդ ամեն ինչի համար պատասխան տվողը նախագահն է»: Հանրապետականները չեն ուզում, որ բոլոր այս չաշխատող մարմինների համար պատասխան տա միայն հանրապետության նախագահը. «Կոռումպացվածության եւ այլ պատճառաբանությամբ ձախողում են քաղաքացու այս կամ այն խնդրի լուծումը, նրանք այլեւս այդ պատասխանատվության կրողը չեն եւ հասցեատերը չեն»: Եթե Սահմանադրությունը փոխվի, քաղաքացին կիմանա, թե ում մեղադրի,-ասում է Հերմինե Նաղդալյանը. «Քաղաքացին գնալու է իր կոնկրետ խնդրի լուծումը ապահովող կամ ձախողող հասցեատիրոջը պրետենզիաներ ներկայացնելու ճանապարհով»: