Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հրայր Թովմասյանը Սահմանադրությունը գրելու համար չի՞ վարձատրվել (տեսանյութ)

Քաղաքականություն
hrayr3

Արարատի մարզի Արմաշ համայնքում «Ոչ» քարոզող Հրանտ Բագրատյանն իր խոսքը սկսեց մարդկանց վստահեցնելով, որ սահմանադրական փոփոխությունները միայն իշխանության վերարտադրության համար են. «էս փոփոխությունները դեպի վատն են տանում, դեմոկրատիա չկա, իրանք ասում են ձեզ` էլ մի ընտրեք, էտ լավ չի: Նախագահի ինստիտուտը վատ բան չի, պարզապես ինքը չի ուզում իր աթոռը ուրիշին տա, դրա համար է փոխում»: Հրանտ Բագրատյանը հիշեցնում է, որ Հայաստանի պատմության մեջ արդեն եղել են խորհրդարանական կառավարման համակարգեր ու չեն աշխատել. «Բոլորը պղտոր ջրում ձուկ են բռնելու, սա անգամ քննարկելու բան չի»: Արմաշցիներից մեկը հարց ուղղեց հավաքվածներին. «Ինչո՞ւ պատգամավորների համար չի սահմանվում կրթական ցենզ»: ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը միանգամից արձագանքեց. «Մենք սահմանել էինք, որ նրանք պետք է հայոց լեզվի տիրապետեն, դա մեծ աղմուկ բարձրացրեց: Խնդիրը այն է, որ դուք ընտրում այդ պատգամավորներին: Մի ընտրեք»: Թովմասյանը վստահեցրեց` ԱԺ- ում չկա մի մարդ, որ բարձրագույն կրթություն չունենա. «Իհարկե դա չի կարեւորը, պարզապես մեր հասարակությունը դեռ չգիտի, թե ով է լավ քաղաքական գործիչը, մենք անելիք ունենք այստեղ, պիտի չափման միավոր ունենանք, նրա բարձր խոսե՞լն է լավ, սուր խոսե՞լը, թե՞ որոշումներ կայացնելու ունակությունը»: Ազատ Արշակյանը վստահ է, որ նոր սահմանադրությունը պրոֆեսիոնալ գրված չէ. «Սա գլխառադ է»,- ասում է նա ու հավելում. «Ձրի են գրել, մուֆթա, իրենց հանգստյան ժամի հաշվին, իշխանությունը այնքան վատնա, որ անգամ դրսից պրոֆեսիոնալների չի հրավիրել էս կարեւոր փաստաթուղթը ստեղծելու համար»: Սահմանադրության համահեղինակ Հրայր Թովմասյանը արձագանքեց . «Էտ ո՞ր մի գրողին են փող տալիս: Ինձ անգամ եթե մի միլիոն տային, երկու միլիոն տային, ես ավելի լավ սահմանադրություն չէի գրի, ես արդեն ամենալավն եմ գրել»: ԱԺ պատգամավոր Վարդան Այվազյանի ելույթի ժամանակ այս հարցը դեռ քննարկում էին, եւ նա զայրացած արձագանքեց. «Պարոն Արշակյան, ես ձեզ լսում էի, պարոն Թովմասյան` սահմանադրությունը ձրի գրած անձնավորություն, մի քիչ հեռու գնացեք»