Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ֆուլհաուսները մեր լեզվի հերն անիծում են»

Քաղաքականություն
sergo

««Ֆուլ Հաուսն»-ներն ու նման հաղորդումները մեր լեզվի հերն անիծում են». Հեռուստատեսության համաշխարհային օրվա առիթով՝ լեզվական խնդիրների մասին այսօր խոսեց ՀՀ կրթության և գիտության նախարարության լեզվի պետական տեսչության պետ Սերգո Երիցյանը. «Իրենք էլ չեն ժխտում, որ լեզվական խնդիրներ կան, բայց ասում են դրամատուրգը, սցենարիստն այդպես է ցանկացել։ Մեր լեզվի մնացորդը չպիտի ցույց տանք, այլ հարստությունը»։ Նկատեց՝ լրատվական դաշտը գրեթե չունի լեզվական խաթարումներ։ Դժվարություններ կան հաղորդավարների հետ. «Շարունակում են իրենց բառապաշարը մոտեցնել քաղաքային լեզվին, օգտագործում են բարբառների ոչ լավագույն ձեւերը։ Մանկական, երիտասարդական հաղորդումներում փողոցային լեզվով են խոսում։ Իսկ հեռուստատեսության լեզուն գրական հայերենն է»,-ասաց Սերգո Երիցյանը։ Նա նաև նշում է, որ հեռուստատեսությունները ոչ թե պետք է ենթարկվեն հեռուստադիտողի ճաշակին, այլ իրենք լինեն ճաշակ թելադրողը՝չընկնելով շահի հետեւից։ Ինչ վերաբերում է սահմանադրական փոփոխությունների նախօրեին տեղի ունեցող քարոզարշավին, Սերգո Երիցյանը նշեց, որ քարոզիչները ձգտում են ավելի հասկանալի ձեւով ներկայացնել իրենց ասելիքը։ Սերգո Երիցյանը հեռուստատեսությունից իր բաժանումն անհնարին է համարում և մեջբերում է իր խոսքերը. «Հեռուստալրագրությունը նման է հավերժական սիրո, որից բաժանվելը այլեւս անհնարին է»։