Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լեվոն Զուրաբյանը տեղյակ է իշխանության պատվիրած սոցհարցումների արդյունքներից (տեսանյութ)

Քաղաքականություն
levon

«Ցանկանում եմ իմ ելույթը սկսել «Ոչ»-ի ծրագրի հաղթանակի ներկայացումը մի քանի արձանագրություններից, ասաց Լեւոն Զուրաբյանը: 1.Մեր հասարակությունը լիովին ըմբռնել է Սերժ Սարգսյանի ծրագրի էությունը: Սահմանադրական փոփոխությունների մեջ որևէ հանրօգուտ բան չկա և այդ  սահմանադրական փոխությունը լուծում է միայն Սերժ Սարգսյանի իշխանության հարցը: 2.Հանրաքվեում պայքար չի լինելու թեկնածուների կամ կուսակցությունների միջև: Հայաստանում միամիտներ չկան և բոլորն էլ հասկանում են, որ սա լինելու է մրցակցություն Սերժ Սարգսյանի կողմնակիցների և նրա դեմ պայքարող իրական ընդդիմության միջև՝ ինչքան էլ, որ Դաշնակցությունը փորձի մի փոքր այլ կերպ ներկացնել: Սա առաջացրել  ընդդիմադիր ուժերի միջև իսկական համախմբում, կոնսոլիդացիա» ,- ասաց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը՝ այս համատեքստում առանձնացնելով նաև մի շարք այլ հանգամանքներ: Միևնույն ժամանակ նա նշեց, որ իշխանության պատվիրած սոցիոլոգիական հարցումների արդյունքներին իրենք տեղյակ են՝ դրանք խայտառակ արդյունքներ են իշխանությունների համար: ««Ոչ»-երի քանակը իրենց պատվիրած սոցհարցումներվ 3 անգամ ավելի շատ է, քան «Այո»-ի քանակը»,-շեշտեց Լևոն Զուրաբյանը: Վերջինս թվարկեց նաև այն կարևոր խնդիրները, որոնք նրա համոզմամբ՝ կլուծվեն  իշխանությունների հեռացմամբ: Լևոն Զուրաբյանն իր ելույթն ավարտեց «Սերժիկ հեռացիր» վանկարկումներով: