Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՀԿ խմբակցության ղեկավարը լավ տպավորություն է ստացել բյուջեից (տեսանյութ)

Քաղաքականություն
baxdasaryan

ԱԺ-ն ավարտեց 2016թ. պետական բյուջեի նախագծի քննարկումները: Եկող տարվա բյուջեն կառավարությունն անվանել է սոցիալական-պահպանողական՝ առանց աշխատավարձերի, թոշակների բարձրացման: ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը  2016թ. բյուջեն անվանում է իրատեսական ու կայունացման. «Լավ տպավորություն ստացա, երբ կառավարությունը ներկայացրեց բյուջեն եւ հասկացա, որ նրանք պահի խնդիր չեն լուծում, այլ լուծում էին ապագայի խնդիր»: 2016թ. հաջորդ մտահոգիչ հանգամանքը պետական պարտքի՝ ՀՆԱ-ի համեմատ 50 տոկոսի ռիսկային սահմանագծին հասնելն է: «ԱՄՆ, Ճապոնիայի նման զարգացած երկրները, դուք տեղյակ եք նրանց արտաքին պարտքերի մասին: Առանց արտաքին պարտքի երկիրը չի կարող զարգացման խնդիր դնել: Մենք չենք թելադրողը այս աշխարհում, մենք թելադրվող ենք, մենք մեր աշխարհագրական դիրքով, մեր փոքր լինելով, մենք թելադրող երկիր չենք: իսկ թելադրող երկրները նույն վիճակում են: կարող ենք ՌԴ բյուջեն ուսումնասիրել»,-ասում է Վահրամ Բաղդասարյանը: ՀՅԴ, ՀԱԿ, ՕԵԿ խմբակցությունները դեմ են բյուջեի նախագծին: ՕԵԿ-ին մտահոգում է հատկապես բյուջեի դեֆիցիտը. «Հասկանալի է, որ դա արվելու է ՀՀ արտաքին պարտքի բեռի մեծացման հաշվին, ինչը մտահոգիչ է: Տպավորություն ենք ստանում, որ այս բյուջեն ներկայացվել է միայն ներկայացվելու համար, որ ասենք՝ մենք էլ բյուջե ունենք», ասում է ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը: