A
A
Բյուջեից 17 մլն դրամ` «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ»-ի լիցենզիայի համար (տեսանյութ)
«Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» հեռուստախաղի հեռարձակումը եւս մեկ տարով երկարացնելու նպատակով նոր լիցենզիա ձեռք բերելու համար կրթության և գիտության նախարարությանը ընթացիկ տարվա բյուջեից կտրամադրվի 17 մլն դրամ։ Այս առիթով այսօր կառավարության նիստում ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը նշեց. «Զուգահեռ հեռուստախաղի հեռարձակումը թույլ կտա շարունակել Հայաստանում ինտելեկտուալ շարժման պոպուլիզացիան»: