Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԵՏՄ-ում որպես այդպիսին ծրագրեր չկան, կան ՀՀ շահեր (տեսանյութ)

Կարևոր լուրեր Տնտեսություն
vache-gabrielyan

ԵՏՄ-ում որպես այդպիսին ծրագրեր չկան, կան ՀՀ շահեր: ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը՝ անդրադառնալով ԵՏՄ տնտեսական հանձնաժողովի նախագահի պաշտոնում նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի նշանակմանը եւ նրա անելիքներին: Ինչ վերաբերում է այն խոսակցություններին, որ Տիգրան Սարգսյանի նշանակումը պայմանավորված է ԵՏՄ տարածքում մեկ միասնական դրամական, մասնավորապես՝ ռուբլու գոտուն անցում կատարելու հետ, պարոն Գաբրիելյանն ասաց. «Ես նման վարկածի չեմ բաժանորդագրվում»: Իսկ արդյոք Տիգրան Սարգսյանի արեւմտամետ հայացքները չե՞ն խոչընդոտի նրա գործունեությանը ԵՏՄ-ում, Վաչե Գաբրիելյանը չի կիսում նման տեսակետը եւս. «Չեմ կարծում, որ նրա հայացքները որեւէ կերպ կարող են ազդեցություն ունենալ ԵՏՄ գործունեության վրա, քանի որ նա պրոֆեսիոնալ է՝ կատարելու իր պարտականությունները»: