A
A
Ըստ նախարարի՝ հիմնը կարող է հնչել միայն նախագահի, վարչապետի, ԱԺ նախագահի ներկայությամբ (տեսանյութ)
Կառավարությունն այսօր մերժեց ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի օրենսդրական նախաձեռնությունը՝ «ՀՀ օրհներգի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին: Տիգրան Ուրիխանյանն առաջարկում է, որ Հայաստանի պետական օրհներգը հնչի ընտրական տեղամասերում` բացման եւ փակման պահին: Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը, ներկայացնելով հարցը, նշեց, որ այն մերժում են՝ գաղափարական եւ տեխնիկական նրբությունները հաշվի առվնելով. «Գաղափարային առումով ուզում ենք նշել, որ հիմնը կատարվում է առավել կարեւոր միջոցառումներին՝ նախագահի, վարչապետի կամ ԱԺ նախագահի ներկայությամբ: Իսկ տեխնիկական առումով՝ ընտրատեղամասի բացումն ու փակումը տարբեր ժամեր են ենթադրում: Օրենքում փոփոխություններ կատարելը նպատակահարմար չենք համարում»: