Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Այլ մուտքերով դուրս չգալ եւ հաղորդակցվել լրագրողների հետ. վարչապետի հորդորը (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
abrahamyan

Այսօր կառավարության նիստին, մինչեւ օրակարգային հարցերին անցնելը, վարչապետ Հովիկ Աբրահամյանը հորդորեց ներկաներին՝ նիստից հետո այլ մուտքերով դուրս չգալ եւ հաղորդակցվել լրագրողների հետ. «Մենք որդեգրել ենք բաց եւ թափանցիկ գործելաոճ: Մենք պետք է ազնվորեն եւ պարբերաբար ներկայացնենք մեր անելիքները, կատարած աշխատանքները՝ ակտիվ շփվելով ԶԼՄ-ների հետ: Հորդորում եմ բոլորիդ՝ ավելի ակտիվ եւ նախաձեռնող եղեք: Մենք մեր ժողովրդից թաքցնելու բան չունենք, եւ պետք է դա ապացուցենք մեր վարքով ու գործով: Ի դեպ, վարչապետն այսօր խիստ էր  նաեւ այլ հարցերում: Նա նիստի ընթացքում նկատողություն էր անում ներկաներին՝ խոսելու համար. «էդտեղ՝ վերջում, քիչ խոսեք, ոնց որ մի անգամ, որ ասում եմ՝ լավ չեք հասկանում»: