Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Փարիզյան դեպքերը ոչինչ չփոխեցին Ռուսաստան- Արեւմուտք հարաբերություններում (տեսանյութ)

Քաղաքականություն
parij

Փարիզում եւ Սենայում վերջին մեկ ամսում տեղի ունեցած երկու խոշոր ահաբեկչությունից հետո իսլամիստների դեմ պայքարը նոր փուլ մտավ, բայց դա ոչինչ չփոխեց  Ռուսաստանի ու Արեւմուտքի հարաբերություններում: Միջազգային օրակարգը մնաց անփոփոխ: <Այն հույսերը, որ Ռուսաստանը ուներ, չիրականացավ, ռուս-ի հետ արեւմուտքը շարունակում է վարվել նույն անվստահությամբ, միայն Ռուսաստանի օրակարգը փոխվեց Սիրիայում, իր ինքնաթիռի ու այս դեպից հետո Ռուսաստանը գուցե իսկապես սկսի ավելի շատ ռմբակոծել ԻՊ-ին, որովհետեւ մինչ այդ հիմնական թիրախը Ասադի օպոզիցիան էր>, ասում է քաղաքագետ Դավիթ Շահնազարյանը: Այսպիսի իրադրությունում ԻՊ-ի համար թիրախային երկիր դառնում է Ռուսաստանը, ինչը կարող է անմիջական ազդել նաեւ Հայաստանի վրա: <Մենք էլ պիտի հասկանանք, որ մենք էլ անմասն չենք կարող մնալ, մենք պետք է , ոչ մի գործողության չխառնվենք Սիրիայում, դա կարող է ճակատագրական լինել: Մեր հատուկ ծառայությունները պիտի լուրջ ֆինանսավորում ստանան պետության կողմից, որպեսզի լուծեն խնդիրնները>,- մեկնաբանում է քաղաքագետը: Մանրամասները՝ տեսանյութում