Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կառավարությունը հավանություն է տվել 2016թ. բյուջեի նախագծին

Քաղաքականություն
unnamed-64

Նոյեմբերի 18-ին տեղի է ունեցել Արցախի Հանրապետության կառավարության հերթական նիստը՝ վարչապետ Արայիկ Հարությունյանինախագահությամբ: Կառավարության անդամները հավանության են արժանացրել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի մասին»ԼՂՀ օրենքի նախագիծը: Ըստ դրա՝ Արցախի Հանրապետության՝ 2016 թվականի համախմբված բյուջեն եկամուտների գծով կկազմի ավելի քան 86 մլրդ185 մլն դրամ (առանց միջբյուջետային փոխանցումներից ստացվող մուտքերի), ներառյալ` Հայաստանի Հանրապետությունից ստացվող միջպետականվարկի գումարը: Բյուջետային ծախսերը գալիք տարում կլինեն մոտ 88 մլրդ 946 մլն դրամ (առանց միջբյուջետային փոխանցումների), իսկպակասուրդը կկազմի 2 մլրդ 761.3 մլն դրամ: Պետբյուջեի նախագիծը պլանավորում է նաև Արցախի Հանրապետության համայնքների՝ 2016թվականի բյուջեները, որոնք եկամուտների գծով կկազմեն  3 մլրդ 812.4 մլն  դրամ  (ներառյալ` պետական  բյուջեից  ստացվող պաշտոնականդրամաշնորհները), իսկ ծախսերի գծով` 3 մլրդ 812.4 մլն դրամ: Ֆինանսների նախարար Սպարտակ Թևոսյանն, ըստ ոլորտների, ներկայացրել է որոշմանրամասներ՝ հատկանշելով հիմնական փոփոխությունները և ավելացումները գործող պետբյուջեի համեմատ: Վարչապետ Արայիկ Հարությունյանը, խոսելով քննարկվող պետբյուջեի տրամաբանության և սկզբունքների մասին, ընդգծել է, որ պահպանվելու ենոլորտային հատկացումների ծավալները, իսկ որոշ կարևոր ոլորտներ կստանան նպատակային լրացուցիչ միջոցներ: «Ինչ վերաբերում է ծախսերինվազեցմանը, ապա բարեփոխումների արդյունքում, բյուջետային համակարգում կրճատել ենք 245 հաստիք և 96 մեքենա, ինչի շնորհիվ խնայելու ենքշուրջ 800 մլն դրամ: Այսուհետև ևս շարունակելու ենք պետական կառավարման համակարգի արդյունավետության բարձրացման և ծախսերինվազեցման քաղաքականությունը»,- ասել է Ա. Հարությունյանը: Անդրադառնալով տնտեսության զարգացման տեմպերին, ինչպես նաև՝ փոքր և միջին ձեռնարկատիրության խթանման քաղաքականությանը՝վարչապետը ներկայացրել է վիճակագրական մի շարք տվյալներ, որոնք վկայում են ոլորտի շարունակական զարգացման մասին: «Կառավարության խթանող քաղաքականության շնորհիվ՝ հանրապետությունում 2007թ. դրությամբ առկա 3,235 հարկատուների թիվը 2014թ.-ինհասել է 5,110-ի, ինչը հնարավոր է դարձել գլխավորապես ՓՄՁ սուբյեկտների քանակի աճի հաշվին: Գլխավոր ցուցանիշներից մեկը ևս խոսուն է. 2016թ.-ին կանխատեսվում e շուրջ 236 մլրդ դրամ համախառն ներքին արդյունք, մինչդեռ 2010թ.-ին Այն շուրջ 118 մլրդ դրամ էր: Համոզված եմ՝նախագահ Բակո Սահակյանի նախընտրական ծրագրին համապատասխան՝ ընթացիկ տարին կավարտենք ՀՆԱ-ի ավելի քան 8 տոկոս աճով,մոտավորապես նույն չափի աճ նախատեսում ենք նաև 2016թ.-ին»,- նշել է կառավարության ղեկավարը: Սեփական եկամուտների հավաքագրման քաղաքականության վերաբերյալ վարչապետը, մասնավորապես, նշել է. «Հիմնականում ՓՄՁսուբյեկտների համար հարկային ավելի մեղմ քաղաքականության որդեգրման արդյունքում, հաջորդ տարում մի կողմից որոշակի չափով նվազելու ենսեփական եկամուտների աճի տեմպերը, մյուս կողմից մեծանալու են տնտեսության երկարաժամկետ զարգացման հնարավորությունները»: Գործադիր մարմնի հավանությանն են արժանացել հաշմանդամների սոցիալական պաշտպանության 2016թ. տարեկան ծրագիրը և դրանովնախատեսված միջոցառումների ցանկը: Ծրագրով նախատեսվում է հաշմանդամների համար կենսագործունեության բոլոր ոլորտներումիրականացնել հավասար պայմանների և հնարավորությունների ստեղծմանն ու ապահովմանն ուղղված աշխատանքներ: Կատարելագործվելու էհաշմանդամների սոցիալական պաշտպանության հարցերին առնչվող օրենսդրությունը, ինչպես նաև դյուրացվելու է  նրանց բժշկասոցիալականփորձաքննության կազմակերպման գործընթացը: Ծրագրով  ապահովվելու են  հաշմանդամների բժշկական, հոգեբանական և սոցիալականվերականգնման համար անհրաժեշտ այլ միջոցառումներ ևս: Նիստում կառավարության անդամների հավանությանն է արժանացել ԼՂՀ զբաղվածության կարգավորման 2016թ. պետական ծրագիրը և դրանովնախատեսված միջոցառումների ցանկը: 2016 թվականին նախատեսվում է շարունակել լուծում տալ զբաղվածության պետական կարգավորմանոլորտում առաջացած հիմնախնդիրներին: Հնարավորինս համապատասխանեցվելու են աշխատաշուկայում աշխատուժի առաջարկն ուպահանջարկը, վերացվելու են առանձին մասնագիտությունների գծով թափուր աշխատատեղերի լրացման դժվարությունները: Ուշադրությանկենտրոնում են լինելու  գյուղական համայնքներում և բնակավայրերում բնակչության թերզբաղվածությանը, ինչպես նաև քաղաքային բնակչությանզբաղվածության ցածր մակարդակին, աշխատաշուկայում անմրցունակ անձանց զբաղվածության ապահովման դժվարություններին առնչվողհարցերը: Կառավարությունը հավանություն է տվել նաև փոքր և միջին ձեռնարկատիրության պետական աջակցության 2016թ. ծրագրին: Նախագիծը հիմնվածէ կառավարության որդեգրած տնտեսական քաղաքականության հիմնարար սկզբունքների վրա: Ծրագիրն ուղղված է  նպաստելու հանրապետության, հատկապես նրա հեռավոր և սահմանամերձ բնակավայրերի տնտեսական զարգացմանը և անհամամասնություններիհաղթահարմանը: Ծրագրով կարգավորվելու են նաև ՓՄՁ սուբյեկտներին ֆինանսական աջակցության, առևտրային բանկերի կողմից դրանցտրամադրված վարկերի տարեկան տոկոսադրույքների մասնակի սուբսիդավորման, ՓՄՁ սուբյեկտներին վարկային երաշխավորություններիտրամադրման և մի շարք այլ