Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Շարքային քաղաքացիների կյանքը ոչ թե դժվարանում, այլ անտանելի է դառնում» (տեսանյութ)

Քաղաքականություն
jSv7rsr-_hk

ԱԺ-ում այսօր 2016թ. պետական բյուջեի քննարկմանը ՀԱԿ պատգամավոր Ստեփան Դեմիրճյանն իր ելույթում հայտարարեց, որ տնտեսության մեջ չեն նշմարվում դրական միտումներ. «Սահմանադրությունը փոխելը հարցի լուծում չէ, քանի դեռ իշխանությունը չի ձեւավորվում ազատ ընտրությունների միջոցով:ՀՀ-ին անհրաժեշտ է ընտրված, ազնիվ, անկաշառ իշխանություն»: ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը նկատեց, որ բոլորովին էլ հպարտանալու առիթ չէ, երբ ասում ենք՝ 2016թ. բյուջեն պահպանողական է. «2016թ. մենք պահպանելու ենք մեր ծախսերը, հետեւաբար ավելի լավ վիճակում ենք, քան հարեւան պետությունները: Ես չեմ կարծում, որ դա հպարտանալու թեմա է»: Ըստ նրա՝ պետք է օպտիմալացվի կառավարման համակարգը եւ միջոցներն ուղղվեն համայնքներ. «Սակայն միջոցները կրկին շատ անարդար ձեւով են տեղաբաշխվելու համայնքներին: Մարզի բնակիչը, եթե ուզում է լավ կրթություն ու բժշկական սպասարկում ստանալ, գալիս է Երեւան, ու այդ գումարները այստեղ են սպառվում, մարզերը մնում են աղքատ: ՀՀ-ն վերածվել է մի քաղաքի՝ Երեւանի, ու որիշ այլ բան չկա: Ես մարզերում ապրող մարդկանց ձայնն եմ այս ամբիոնից միշտ հնչեցնելու, որ նրանք ծայրահեղ վատ են ապրում: Ես ուզում եմ նրանց ասել՝ վատ տնտեսական տարի լինելու է միայն իրենց համար, այլ ոչ երբեք պետական ապարատի համար, որը շարունակելու է ապրել նույն կերպ՝ ծառայողական մեքենաներով ու ոսկեզօծ դահլիճներում»: