A
A
Թուրք ֆուտբոլասերները արհամարհել են Փարիզում զոհվածների հիշատակը
Երեկ Ստամբուլում կայացած Թուրքիա –Հունաստան ֆուտբոլային խաղը պետք է սկսվեր լռության րոպեով՝ ի հիշատակ Փարիզում ահաբեկչության զոհերի, սակայն դաշտի տերերի երկրպագուներն արհամարհել են այն: Ինչպես նշում է բրիտանական The Daily Mail թերթը, երբ թիմերը շարվել են խաղադաշտի կենտրոնում, որպեսզի հայտարարվի լռության րոպե, թուրք ֆուտբոլասերները սկսել են սուլել եւ գոռալ «Ալլահ աքբար»: Ի դեպ, հանդիպմանը ներկա են եղել նաեւ երկու երկրների վարչապետներ Ահմեդ Դավիդօղլուն եւ Ալեկսիս Ցիպրասը: Խաղից հետո Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ֆաթիհ Թերիմը քննադատել է ֆուտբոլասերների պահվածքը. «Այսօր բարեկամության եւ հարեւանության օր էր, իսկ ֆանատները լրիվ հակառակը ցույց տվեցին» - ասել է Թուրքիայի ամենաանվանի մասնագետը: