Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Թեւան Պողոսյանի նախագիծն ընդունվեց. ՀՀԿ-ն կողմ էր

Քաղաքականություն
d7eebef3253e6fed430054b87642a47f

ԱԺ-ն այսօր 97 կողմ, 3 դեմ, 4 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ առաջին ընթերցմամբ ընդունեց «Ժառանգության» պատգամավոր Թեւան Պողոսյանի նախագիծը՝ փոփոխություններ կատարել «ԱԺ Կանոնակարգ» օրենքում: ՀՀԿ պատգամավոր Հովհաննես Սահակյանը հայտարարեց, որ իրենք կողմ կքվեարկեն, իսկ մյուս ընթերցումների ժամանակ կներկայացնեն առաջարկներ: ԱԺ-ն շարունակեց 2016թ. պետական բյուջեի քննարկումը: Ելույթ ունեցավ ՀԱԿ պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը: Նա հակասական տպավորություններ է ստացել բյուջեի նախագծից. «Այն կոչվում է սոցիալական, սակայն աշխատավարձերի ու թոշակների ոչ մի բարձրացում չի նախատեսվում, ընդամենը եղած իրավիճակի պահպանմանն է միտված, ու զարգացման ոչ մի հեռանկար»: Տիկին Սարգսյանը նշեց, որ 18 մլն դոլարով 2016թ. պետական բյուջեն փոքրացել է. «Այն ընդամենը գոյատեւման ու գոտիները ձգելու բյուջե է»: Ի դեպ, իր ելույթի ընթացքում նա պարբերաբար կոչ էր անում լռություն պահպանել դահլիճում. պատգամավորները բարձրաձայն զրուցում էին միմյանց հետ: Լյուդմիլա Սարգսյանը միայն մեկ դրական կետ ընդգծեց բյուջեի նախագծում. «Կառավարությունը բավական շիտակ ներկայացնում է երկրի իրական վիճակը ու չի խոստանում տնտեսական վագրային թռիչքներ»: