Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Փարիզում հատուկ գործողություններ են. ըստ ԶԼՄ-ների՝ կան զոհեր (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
151118053436_paris_operation_624x351_reuters_nocredit

Փարիզի իշխանությունները դիմել են Սեն- Դենի շրջանի բնակիչներին՝ հորդորելով նրանց դուրս չգալ բնակարաններից՝ տարածքում  ֆրանսիական ոստիկանությունը հատուկ գործողություններ է իրականացնում :

Ինչպես հաղորդում են, այս շրջանում լսվել են կրակոցի ձայներ:

Ֆրանսիական մամուլը հայտնում է 1-3 զոհի մասին. փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Զոհերի թվում, ըստ որոշ տեղեկությունների, կա նաև մի կին, որի մարմնին պայթուցիկ սարք է տեղադրված եղել։

Հաղորդվում է, որ հատուկ գործողության առիթը եղել է Աբդելհամիդ Աբաուդը, որը համարվում է ուրբաթ օրվա ահաբեկչության կազմակերպիչը։

Տարածքում թռչում է ոստիկանական ուղղաթիռ։

Հենց այս թաղամասում է գտնվում Ստադ դե Ֆրանս մարզադաշտը, որը թիրախ էր դարձել ուրբաթ օրվա ահաբեկչության համար։