Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ես այո չեմ ասի երբե ՛ք, երբե ՛ք». գյումրեցի (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
Untitled14

«Այո-Ոչ» շոուն օր-օրի ավելի ու ավելի կամերային է դառնում։ Սյունիքի մարզի Բռնակոթ գյուղում խոսքի իրավունքը հիմնականում շոուի մասնակիցներինն է։ Գյուղացիները կարող են, թերեւս, հարցեր տալ. «Կրոնապետություն չի, բայց սուրբ Հոգի՞ն էս իշխանությունների վրա իջավ՝ հասկացան, որ ինչ-որ բան պիտի փոխեն։ Եթե էս իրավիճակը ձեզ ձեռ ա տալիս, գնացեք եւ դեմ քվեարկեք էս նախագծին»։ Շիրակի մարզի հյուսիսային գոտու բնակիչներն այսօր նաև Գյումրիում էին։  «Այո»-ականներին  նրանք հասկացնում են. տաքուկ սենյակներում ծնված ձեր ցանկությունները ցուրտ Գյումրիում չեն աշխատի. «Ես այո չեմ ասի երբեք, երբեք։ Ամեն մարդ իրա արկղն ունի, շները նույնիսկ ճանաչում են հաց հավաքողներին, չեն թողնում մոտենան»։ Հետո քննարկումը դարձյալ տեղափոխվում է կամերային միջավայր։ Դրամատիկական թատրոնի մի ծայրում քանոնահարներն են, մյուսում ժողովուրդը, արանքում ռեալիթի շոուի մասնակիցները Քանոնահարները ելույթ են ունենում։ Սակայն այս գեղեցիկ համերգն անգամ գյումրեցիներին չի հաշտեցնում այո-ականների, մասնավորապես՝ Հանրապետական կուսակցության հետ. «Մարտի 1-ին Հանրապետական կուսակցությունը օրը ցերեկով Հանրապետության սրտում գնդակահարեց ժողովրդին»։ «Ոչ»-ի ներկայացուցիչը նկատում է՝ «Այո»-ականներն իրենց Սահմանադրությամբ ուզում են հարցականի տակ դնել Հայաստանի տարածքային ամբողջականությունը։ Շիրակցի հանրապետական պատգամավորի նյարդերը տեղի տվեցին. «Էշ-էշ դուրս են տալիս»։ Իրավիճակն այնուհետեւ ամեն անգամ դուրս էր գալիս վերահսկողությունից, երբ խոսում էին «այո»-ականները, վերջիններիս դա հետաքրքիր չէր. «Գիտե՞ս, հիմա էդ քո «Ոչը» հանրապետականին չի փոխելու»,- ասում է Մարգարիտ Եսայանը։ Ավելի քան մեկ ժամ տեւած այս շոուի վերջում գյումրեցին արդեն չէր կարողանում լսել «Այո»-ի եւ նույնիսկ «Ոչ»-ական Վարդան Խաչատրյանի ոչ մի փաստարկ «Այո»-ն էլ լսեք, «Ոչ»-ն էլ լսեք, բայց հիմա ինչի՞ եք ըսենց հարձակվում, ի՞նչ ա եղել» -ասաց Մարգարիտ Եսայանը ։ «Մենք չենք հարձակվում» - նկատեց Արմեն Մկրտչյանը։ «Որովհետեւ ստեղ մի քաղաքացի չի գտնվում, որ վեր կանգնի, ասի՝ այ «Ոչ»-ի շտաբ, Ծառուկյան Գագիկի հետ այ էս ժողովրդով բուրժուադեմոկրատական հեղափոխություն խոստացաք։ Ու՞ր ա էդ հեղափոխությունը։ Հիմա վեր եք կացել՝ ոչ, ոչ, ոչ։ Չենք տալիս ձեզ էդ «Ոչ»-ը»- եզրափակեց Սամվել Ֆարմանյանը։ Այս փոքրիկ սպառնալիքից հետո փոքրիկ դահլիճում ոչ ոք, ոչ մեկին, այլեւս չէր լսում։