Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կամավորության շնորհիվ երիտասարդները կարող են լավ աշխատանք գտնել (տեսանյութ)

Քաղաքականություն
Untitled8

Աշխատանք՝  առանց վարձատրության։ Երիտասարդը ներդնում է իր գիտելիքն ու ժամանակը՝  հանուն հասարկության բարօրության։ Ամեն ինչ կամավոր հիմունքներով, իսկ արդյունքում՝  երիտասարդը զարգանալով ու ձեռք բերելով փորձ՝ հեշտությամբ գտնում է աշխատանք։ «Գործատուն, երբ պահանջներ է ներկայացնում աշխատողին՝  վեց պահանջներից մոտ հինգը, աշխատանքի ընդունվողը հասնում է կամավորություն անելով»,-ասում է «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ նախագահ Էրիկ Ղազարյանը։ Ասում է՝ կամավորներն առավելություն ունեն մյուս երիտասարդների համեմատ, քանի որ ստանում են հնարավորություն՝  մասնակեցելու տեղական, ինչպես նաեւ միջազգային միջոցառումներին։ Եվրոպական կամավորական ծառայություն անցնողը ստանձնում է պարտավորություններ. «Կլինի ակտիվ, չի բացակայի վերապատրաստման դասերից, ինչպես նաեւ կհետեւի այնտեղ ձեւավորված կանոններին»,-ասում է Էրիկ Ղազարյանը։ Թերեզա Թոքմաջյանը վերջերս է վերադարձել Պորտուգալիայից, որտեղ աշխատել է երեխաների հետ։ Այս օրագրում գրառված է մեկ տարվա հիշողությունները։ Ընկերներից կամ պորտուգալական ընտանիքից բաժանումը հեշտ չէր, նրանց մասին խոսելը նույնպես։ Նոր ընկերներ, կապեր, փորձի փոխանակում։ Այս ամենը շնորհիվ կամավորական աշխատանքի։ «Այն միջավայրում, որտեղ դու ապրում, մեծանում ես, դա շատ լավն է միշտ լինում, իսկ այն միջավայրը, որտեղ դու կարող ես ինտեգրվել, կարող ես ստեղծել քո համար նորը, ավելի է քեզ հարազատ  լինում, որովհետեւ դու ես դրա ստեղծողը»,-ասում է Թերեզան: Կամավորական փորձը հնարավորություն է տվել նաեւ հեշտությամբ աշխատանք գտնել. «Երբ գործատուները տեսնում են, որ դու՝ որպես կամավոր հնարավորություն ունես այդքան գործ անելու, հնարավորություն ունես այդքան մարդկանց գիտելիք տալու, մտածում են՝ բա որ մի քիչ էլ փող տանք, էս մարդն ինչ կանի»: Թերեզան իր հասակակիցներին խորհուրդ է տալիս՝  ակտիվ լինել, տանը նստելու եւ աշխատանքի հրավերի սպասելու փոխարեն՝ դառնալ կամավոր։ Գուցե հենց կազմակերպություններից մեկն էլ ձեզ հաջորդ օրը եւեթ գործնական առաջարկ անի։