Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՅԴ-ն ընդդիմություն է, սակայն ասում է վճռական «այո» (տեսանյութ)

Քաղաքականություն
3HIBRe7UA29cBw77pX2ZNh2192

«Մենք թևակոխում  ենք սահմանադրական բարեփոխումների եզրափակիչ փուլ  և  շատ կարևոր է այդ փաստաթղթին համարժեք  լուրջ և բովանդակային քննարկումը: Սա այն փաստաթուղթն է, որով հետագա տարիներին ապրելու են թե «Այո», թե «Ոչ» ասողները: Ըստ այդմ՝ սխալ է  ջրբաժան  դնել ընդդիմության և իշխանությունների միջև: Դաշնակցությունը  ընդդիմություն է  և համոզված, վճռական «Այո»-ի կողմնակից  ու խորհրդարանական համակարգին կողմնակից , բայց մենք նաև պնդում ենք, որ լուրջ բանավեճերն ու քննարկումները անհրաժեշտություն են»,-այսօր ԱԺ-ում հայտարարությունների ժամին շեշտեց ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը: ««Ոչ» ասողները հիմնականում չեն մտնում բովանդակային քննարկումների մեջ: Նրանց «Ոչ»-ը փաստացի այո է գործող Սահմանադրությանը, որին ժամանակին ոչ են ասել, սակայն դա իրենց գործն է: Ես հավատաքննիչ  չեմ՝ և «Այո» ասողներ կան և «Ոչ» ասողներ կան, բայց վստահեցնում եմ, որ մեր բերած փաստարկները՝ նոր համակարգի առավելությունների վերաբերյալ մարդիկ շատ լավ  տեսնում ու ընկալում են»,-եզրափակեց Աղվան Վարդանյանը: