Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

  «Իշխանությունների կողմից ուղղորդված էր այդ գործը». ՀԽ անդամ  

Քաղաքականություն
Հրաչիկ-Միրզոյան

Այս տարվա մարտի 28-ին  Հիմնադիր խորհրդարանի կողմից անցկացված հանրահավաքի ժամանակ դանակահարված Հրաչիկ Միրզոյանի  գործի նախաքննությունը դեռ չի ավարտվել: «Տարօրինակ է, որ այսքան ժամանակ ձգձգվում է, չեմ կարծում, որ այդպես բարդ  խնդիր էր, քանի որ ես անմիջապես ճանաչել եմ ինձ դանակահարողին եւ  առերեսում էլ է եղել»,- «Ա1+»-ին ասաց Հրաչիկ Միրզոյանը: Պարոն Միրզոյանը  կարծում է, որ գործի նախաքննությունը կշարունակվի մինչեւ դեկտեմբերի 6-ը եւ դատավարությունը կլինի քաղաքական: «Այն քաղաքական երանգ ունի, որովհետեւ այդ մարդուն ես չեմ ճանաչել, որեւէ թշնամություն չեմ ունեցել: Ինչո՞ւ նա որոշեց ինձ դանակահարել, ենթադրում եմ, որ   իշխանությունների կողմից ուղղորդված էր այդ գործը կատարելու համար»,- ասում է Հիմնադիր խորհրդարանի անդամը: Դանակահարության արդյունքում հեռացվել էր  Հրաչիկ Միրզոյանի փայծաղը, իսկ նրան դանակահարող Կամո Խաչատրյանի նկատմամբ քաղաքից չբացակայելու մասին ստորագրությունն է ընտրվել որպես խափանման միջոց: