Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՄՆ ներդրողները վաղուց գնահատել են մեր երկրի հնարավորությունները (տեսանյութ)

Տնտեսություն
screenshots00001

Այսօր մեկնարկեց Հայաստան-ԱՄՆ առևտրի և ներդրումների հարցերով խորհրդի առաջին նիստը։ Այս տարվա մայիսի 7-ին կողմերը ստորագրել էին առևտրի և ներդրումների շրջանակային համաձայնագիրը, որն արդեն տալիս է իր պտուղները։ Հայաստանի պատվիրակության ղեկավարը և խորհրդի նիստի հայկական կողմի համանախագահը Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանն է։ «Հայաստանը պատրաստ է դառնալ միջազգային գործարար համայնքի շահերի կենտրոն՝ բիզնես գործունեության համար բարենպաստ պայմաններին հավելելով ավանդական հայկական հյուրընկալությունը։ ԱՄՆ ներդրողները վաղուց գնահատել են մեր երկրի հնարավորությունները, մասնավորապես՝ ծառայությունների, զբոսաշրջության, տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների, խորհրդատվության ոլորտներում»,-նշեց նա։ «Վերհանելով ու կարգավորելով խնդիրները՝ մենք կխորացնենք առևտրային հարաբերությունները Հայաստանի և Միացյալ նահանգների միջև»,-իր հերթին շեշտեց ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը։ Նիստի արդյունքում նախատեսվում է ընդունել գործողությունների համատեղ ծրագիր։ Ավելին՝ տեսանյութով