Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հրայր Թովմասյանը կասկածում է, որ օջախի պահապանը կինն է (տեսանյութ)

Քաղաքականություն
hrayr1

«Այո-ոչ» ռեալիթի շոուի մասնակիցները Գորիսում գրող Ակսել Բակունցի տուն-թանգարանում են։ Տնօրեն Վարդան Սարգսյանը քաղաքական ու հասարակական գործիչներին ներկայացնում է գրողի կյանքին ու տուն-թանգարանին վերաբերող մանրամասներ։ «Այստեղ հզոր կենսադաշտ կա և հուսով եմ՝ ձեր լարված քարոզարշավից հետո հանգիստ կզգաք»,-ասաց նա։ Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը, տեղեկանալով, որ 2000 քմ հատուկ պահպանվող տարածք կա շրջակայքում, հաճելիորեն զարմացավ, որ դեռ օգտագործված չէ և տնօրենին խորհուրդ տվեց. «Երևանցի ճարտարապետներ հենց կգան, փակեք դռները»։ Բոլորը մուտք գործեցին տուն-թանգարան։ «Այս ո՞նց է՝ որպես գունավոր մետաղ չեն հանձնել»,-ներսում տեսնելով սափորներն՝ առաջինն այս միտքն ասաց պարոն Արշակյանը։ Ցուցադրելով Բակունցի տատի լուսանկարը՝ պարոն Սարգսյանը նշեց. «Օջախի պահապանը կինն է եղել»։ Ազատ Արշակյանը հարց ուղղեց, թե արդյո՞ք մեկը կասկածում էր դրանում. պահապանը եղել և հիմա էլ կա կինը։ «Պարոն Թովմասյանը կասկածո՞ւմ է»,-հարցրեց նա՝ տեսնելով սահմանադրագետի անհամաձայնությունը։ «Ես ընդամենն արձանագրեցի, որ անցյալում է այդպես եղել»,-ասաց Հրայր Թովմասյանը։