«Պատգամավորները նույնիսկ տեղյակ չեն՝ իրենց առաջարկներն ընդունվել են, թե ոչ» (տեսանյութ)
Շտապողականության արդյունք. Այսպես է գնահատում սահմանադրական փոփոխությունների ամբողջ գործընթացը «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանը: Նրա խոսքերով՝ իբրեւ վաղուց գաղափարապես կազմակերպված էր ամեն ինչ, բայց իրականում ափալ- թափալության գործոն կա. «Պատգամավորները նույնիսկ տեղյակ չեն՝ իրենց առաջարկները ընդունվել են, թե ոչ, արագ կազմակերպվում է քարոզարշավ, հետո այդ reality show-ն, որի մեջ հանրությանը սահմանադրական փոփոխությունների գործընթացի թափանցիկ եւ ժողովրդավար ընթանալու մասին միտում կա»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Անուշ Սեդրակյանը. Գործող սահմանադրության վերաբերյալ հնչող քննադատություններին նա պատասխանում է. «Չի կարող փաստաթուղթը վատը լինել, որովհետեւ այն արեւմտյան երկրների սահմանադրության կրկնօրինակն է. Պետք չէ խոսել վատ փաստաթղթից, այլ պետք է խոսել դրա իրացման մասին»։ ՀՀԿ-ական Հովհաննես Սահակյանն էլ նշեց, որ Սահմանադրական փոփոխություններն անհրաժեշտ են։ Բանախոսներն անդրադարձան նաեւ նոյեմբերի 14-ին Ֆրանսիայի մայրաքաղաքում տեղի ունեցած ահաբեկչական ակտին, որի արդյունքում մահացել է 129 մարդ և վիրավորվել ավելի քան 350-ը: Անուշ Սեդրակյանի խոսքերով՝ միգրացիոն քաղաքականությունը Եվրոպայում խստացվել է, եւ ամենաքիչը երկու ամիս կպահպանվի. «Դա հարձակում էր ոչ թե Ֆրանսիայի վրա՝ նրա որոշակի գործողությունների համար, այլ համայն մարդկության դեմ էր»։ Հովհաննես Սահակյանն էլ դատապարտեց նման ոճրագործությունը եւ նշեց, որ պետք է համախմբվեն՝ նման ոճրագործության դեմ պայքարելու համար: Մանրամասները՝ տեսանյութում