A
A
Ֆրանսիան ավիահարվածներ է հասցրել Իսլամական պետությանը
Ֆրանսիան հարվածներ է հասցրել Սիրիայի Ռաքքա քաղաքում տեղակայված՝ Իսլամական պետության դիրքերի ուղղությամբ։ Հենց սա է ԻՊ-ի, այսպես ասած, մայրաքաղաքը։ Այս մասին հայտնում է NBC news-ը, հղում անելով Ֆրանսիայի պաշտպանության նախարարությանը։ Ֆրանսիայի զորքերը 20 ավիահարված են հասցրել՝ 10 ռազմական ինքնաթիռով: Հարվածները հասցվել են ջիհադիստների հրամանատարական կետի, զինապահեստների, ինչպես նաև ուսումնավարժանքների ճամբարների ուղղությամբ։