A
A
Ռեալիթի շոու Քարահունջում. մասնակիցները թթի օղի են թորել, կիթառ նվագել (տեսանյութ)
«Այո եւ ոչ» ռեալիթի շոուի անդամները Քարահունջում բնակիչներից մեկի տանը մասնակցեցին թթի օղու թորման արարողությանը եւ, իհարկե, առիթը բաց չթողեցին համտեսելու այն: «Հիմա սա ստվերային տնտեսությու՞ն է, թե՞ ոչ», -կատակեց քարոզարշավի անդամներից մեկը: «Ոչ մի տեղ թութը չի աճում այնպես, ինչպես մեր ձորում, բերքատու է»,-Խնձորեսկի օղու առանձնահատկությունների մասին պատմեց բնակիչներից մեկն ու քաղաքական գործիչներին ներկայացրեց օղու պատրաստման ընթացքը: Վարդան Այվազյանի խնդրանքով էլ Հրանտ Բագրատյանը կիթառ նվագեց: