A
A
Տարհանման ժամանակ ֆրանսիացիները երգում են «Մարսելիեզը» (տեսանյութ)
Յութուբում տեղադրվել է տեսանյութ, թե ինչպես Փարիզի Ստադ դե Ֆրանս մարզադաշտից էվակուացվելիս ժողովուրդը երգում էր «Մարսելիեզը»։ Փարիզում երեկ երեկոյան տեղի ունեցած ահաբեկչական հարձարկումների արդյունքում զոհվել է ըստ տարբեր աղբյուրների՝ 120-153 մարդ։ Երկրում նախագահի հրամանով արտակարգ դրություն է հայտարարված։ Ստադ դե Ֆրանս մարզադաշտում Ֆրանսիայի ու Գերմանիայի հավաքականների ընկերական հանդիպումն էր, որին ներկա էր նաև նախագահ Ֆրանսուա Օլանդը։ Նրան միանգամից տարհանել են, երբ մոտակայքում պայթյուններ է սկսել մի մահապարտ: