A
A
Ծաղիկներ եւ վառվող մոմեր` Ֆրանսիայի դեսպանատան դիմաց (տեսանյութ)
Ծաղիկներ, վառվող մոմեր: Ֆրանսիայի դեսպանատան դիմաց այսօր բազմաթիվ քաղաքացիներ են ծաղիկներ խոնարհում եւ իրենց ցավակցությունը հայտնում անմեղ զոհերի հիշատակին: Այս գիշեր Փարիզում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումների արդյունքում զոհվել է ըստ տարբեր աղբյուրների՝ 120-153 մարդ։ Երկրում նախագահ Ֆրանսուա Օլանդի հրամանով արտակարգ դրություն է հայտարարված։ «Անմեղ զոհեր են, հայ ժողովուրդը կանգնած է ֆրանսիացի ժողովրդի կողքին եւ ցավակցում է զոհվածների ընտանիքներին»,- ասում էին Ֆրանսիայի դեսպանատան մոտ ծաղիկներ խոնարհողները: Մանրամասները՝ տեսանյութում