Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ոչ-ի ներկայացուցիչը բողոքում է. «Այո –ի շտաբի պետը մեր եթերաժամը իրենով արեց» (տեսանյութ)

Քաղաքականություն
33

Քիչ առաջ ավարտեց «Այո եւ ոչ» քարոզողների այցը Արագածոտնի մարզի Լուսագյուղ համայնք: Այստեղ դաշնակցական Արթուր Եղիազարյանը հորդորում էր բնակիչներին «Այո» քվեարկել, քանի որ նոր սահմանադրությունը, ըստ նրա, խաղաղ իշխանափոխություն է. «Այն 41 տեղերը մեծամասնականի, իրենց համար բոնուս են, հիմա իրենք կհեռանան, ու տեղ չեն զբաղեցնի»: «Հայազն» կուսակցության ներկայացուցիչ Արմեն Մկրտչյանն իր զարմանքը հայտնեց. «Ո՞նց, հիմա դուք իշխանափոխությո՞ւն եք անում»: «Այո, այո»,-արձագանքեց ՀՀԿ- ական Մարգարիտ Եսայանը: 1 Քիչ ավելի ուշ Արմեն Մկրտչյանը տեսախցիկների մոտ հայտարարեց. «Դիմում եմ այս շոուի կազմակերպիչ Կարեն Քոչարյանին: Այդ ինչպես եղավ, որ «Այո» –ի շտաբի պետը հայտնվեց այստեղ ու մեր եթերաժամը իրանով արեց: Դա պլանավորվա՞ծ էր: Եթե մի անգամ էլ կրկնվի, իմ մասնակցությունը անիմաստ կլինի այս շոուին»: Խոսքը վարչապետ Հովիկ Աբրահամյանի այցի մասին էր։ Իսկ ՀՀԿ -ական Սամվել Ֆարմանյանը այստեղ կրկին շախմատ էր խաղում: 2