A
A
Վարչապետը խոստացավ օգնել ազգությամբ եզդի կնոջը
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր մի քանի տասնյակ ապարանցիների հետ եղավ քաղաքի այն շենքերի մոտ, որոնք տուժել են քամու ավերածությունների հետեւանքով: Ապարանցիները առիթն օգտագործեցին նաեւ բարձրացնելու սոցիալական խնդիրներ: Ազգությամբ եզդի մի կին խնդրեց աջակցել վերանորոգել հրդեհի հետեւանքով ավերված իր բնակարանը: Գործադիր մարմինի ղեկավարը խոստացավ աջակցություն ցուցաբերել: Սահմանադրության նոր նախագծի թեմայով վարչապետը չխոսեց՝ նշելով, որ չի եկել քարոզարշավի, այլ իր այցը նպատակ ունի հանդիպել քամու հետեւանքով տուժած քաղաքացիներին: