Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ստեփանակերտի օդանավակայանը կարող է ընդունել Սիրիայում գործող բոլոր օդանավերը»

Քաղաքականություն
3068f72bde8f7c5f6ee7f46004723238

Ստեփանակերտի օդանավակայանը նորմալ օդանավակայան է, ու կարող է ընդունել Սիրիայում գործող բոլոր օդանավերը: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հանրային խորհրդի օդային տրանսպորտի քաղաքականության հարցերի ենթահանձնաժողովի  նախագահ Դմիտրի  Աթբաշյանը: Նա անդրադարձավ նաեւ  ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի այն հայտարարությանը, թե Ստեփանակերտի օդանավակայանը կարող է օգտագործվել Սիրիայում ՌԴ-ի ռազմատիեզերական ուժերի կողմից իրականացվող հակաահաբեկչական գործողությունների համար:  «Ես կարող եմ խոսել միայն օդանավակայանի տեխնիկական հնարավորությունների մասին, միայն դրա մասին եմ իրավասու խոսել. քաղաքական հարցերից չեմ կարող խոսել»,- հայտարարեց նա: Պարոն Աթբաշյանը, կենտրոնանալով օդանավակայանի պատմության վրա, նշեց, որ այն տեխնիկապես շատ լավն է ու հետաքրքիր պատմություն ունի. «Բակո Սահակյանը շատ լավ տեղեկացված է Ստեփանակերտի օդանավակայանի վիճակից ու նրա հնարավորություններից: Այն կարող է ընդունել «Իլյուշն 76», «Բոինգ 737» օդանավերը: Վազքուղու երկարությունը 2270 մետր է, լայնությունը՝ 45 մետր: Ադրբեջանից հետո լայնությունն ու երկարությունն ավելի ենք ավելացրել, ուժեղացրել: Օդանավակայանը նաեւ կարող է սինթետիկ ձայնով հաղորդել եղանակային պայմանների մասին»: Ինչ վերաբերում է Եգիպտոսում տեղի ունեցած ավիավթարին, ապա Դմիտրի  Աթբաշյանն, իր խոսքերով, ավելի հակված է մտածելու, որ օդանավում ռումբ կար. «Ավելին չեմ ասի, կյանքը ցույց կտա»: