Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Նոր Հայաստանը» զորակցություն է հայտնում Լիբանանի և Ֆրանսիայի ժողովուրդներին

Քաղաքականություն
pariz1

«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի հայտարարությունը «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատն իր զորակցությունն է հայտնում Լիբանանի և Ֆրանսիայի ժողովուրդներին   «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը խորը ցավով տեղեկացավ նոյեմբերի 12-ին և 13-ին Լիբանանում և Ֆրանսիայում իրար հաջորդած ահաբեկչական գործողությունների հետևանքով բազմաթիվ մարդկանց զոհվելու և վիրավորվելու մասին լուրերին: «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը դատապարտում է մեր ժամանակաշրջանի այս ահավոր չարիքը՝ ահաբեկչությունը, ցավակցում է Լիբանանի և Ֆրանսիայի բարեկամ ժողովուրդներին և իր զորակցությունն է հայտնում նրանց:   «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի Քաղաքական խորհուրդ