«Մայմունություն». Նիկոլայ Ծատուրյանը՝ հանրաքվեի մասին
ՀՀ ժողովրդական արտիստ, ռեժիսոր Նիկոլայ Ծատուրյանը չի մասնակցի սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ դեկտեմբերի 6-ի հանրաքվեին: «Ա1+»-ի թղթակցի հետ զրույցում նա ասաց, թե չի հարում ո’չ «Այո»-ի, ո’չ էլ «Ոչ»-ի ճակատին: «Ես իմ թիմից եմ»,-ասաց նա՝ հավելելով. «Ես ընդհանրապես չեմ գնում ընտրությունների, չեմ մասնակցում ոչ մի ընտրության: Ես հո մայմուն չե՞մ՝ գնամ քվեարկեմ, հետո էլ ինչ ուզեն՝ անեն: Չէ, չեմ ուզում, առանց ինձ թող ինչ ուզում են` անեն»: Մեր հարցին, թե, ըստ նրա, ինչին են ուղղված սահմանադրական փոփոխությունները, Նիկոլայ Ծատուրյանը պատասխանեց. «Շատ կոնկրետ նպատակներ ունեն, լավ գիտեք, բոլորն էլ ասում են, դրա համար էլ չեմ ուզում մասնակցել, որովհետեւ ոչ մի վստահություն չկա: Իբրեւ թե մեր Սահմանադրությունը շատ կատարեցին, հիմա էլ փոխում են նորը դնեն: Մայմունություն»: Հիշեցնենք, որ սահմանադրական նոր նախագծով նախատեսվում է անցնել կառավարման նոր՝ խորհրդարանական համակարգի: