Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բաղրամյան պողոտայի դեմքերը և «Ոտնահարված իրավունքների մեկ օրը» ֆիլմը (տեսանյութ)

Քաղաքականություն
unnamed-53

Բաղրամյան պողոտայի դեմքերը՝ #ElectricYerevan 2015 ֆոտոցուցահանդեսում ու «Ոտնահարված իրավունքների մեկ օրը» ֆիլմում «ԷլեկտրիկԵրեւանի» ամենատպավորիչ լուսանկարը ֆիքսել է ֆոտոլուրի տեսախցիկը։ Գլխավոր հերոսը ջրցանը կիրառելու հետեւանքների մասին չի ցանկանում հիշել.«Ինչքան էլ մեր մատը կտրեք, մեկ է՝ մենք պայքարելու ենք։ Անգամ կարգաախոս կար՝ ինչքան ջրեք, այնքան կաճենք»։ Հազարավոր լուսանկարներից ընդամենը 70-ը՝  14 օրերի դրվագներով։  Երեւանում բացվեց «ԷլեկտրիկԵրեւան» ցուցահանդեսը։ Ֆոտոլուրի լուսանկարները պատմում են էլեկտրաէներգիայի թանկացման դեմ ակցիաների մասին՝ Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած բռնություններից մինչեւ ՝ցուցարարների հեռացումը։ unnamed (6) «Մեր լուսանկարիչներից մեկի չիպը տարան այդ օրը եւ ջնջեցին, մաքրած տվեցին, որը փաստորեն այսօր էլ չունենք»,-ասում է «Ֆոտոլուր» գործակալության տնօրեն Մելիք Բաղդասարյանը։ Լուսանկարիչներն  աշխատել են գիշեր-ցերեկ՝  հերթափոխով։ Հայկ Բաղդասարյանն ասում է՝ այլ ակցիաներ լուսաբանելուց տարբերվեց միայն հունիսի 23-ի լուսաբացը. «Ինքն իրենով տարբերվում էր։ Հենց այդ ջրելը մասայական էր։ Ես անձամբ առաջին անգամ էի այդ տեսակի բան նկարում»։ Հունիսի 23-ի թիրախավորված գրոհի,  նստացույցի , աղբամաններով պատի, բռնությունների մասին խոսում են  ոչ միայն ֆոտոլուրի լուսանկարները, այլեւ այդ    մեկ օրվա պատմությունն ամփոփող 30 րոպե տեւողությամբ ֆիլմը։ Այսօր կայացավ նաեւ  «Ոտնահարված իրավունքների մեկ օրը»  ֆիլմի շնորհանդեսը։ Ցուցահանդեսը բաց կլինի 2 շաբաթ։ Ճիշտ այնքան, ինչքան որ տեւել էր Բաղրամյան պողոտայի պայքարը։