Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հանրաքվեն հակապետական գործողություն է. Պարույր Հայրիկյան (տեսանյութ)

Քաղաքականություն
Diana-nkar-Hayrikyan

ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը այսօր Կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենքի դիմաց ներկայացրեց սահմանադրական հանրաքվեն չեղյալ հայտարարելու իր հիմնավորումները: Ըստ նրա՝ այս փուլում հանրաքվեն կասեցնելը հենց այդ կառույցի պարտականությունն է: «Մենք հորդորում ենք պետական մարմին հանձնաժողովին և նրա անդամ ՀՀ քաղաքացիներին անհատական պատասխանատվություն դրսևորել և հրաժարվել գործող Սահմանադրության կոպտագույն խախտումներով ասպարեզ իջեցված նախագծի վերաբերյալ հանրաքվե կազմակերպելու հաձնարարականից»,-իր ելույթում նշեց Պարույր Հայրիկյանը և հավելեց, որ իրենց պարտքն են համարում տեղեկացնել, որ Հայաստանում նախատեսված սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն հակասահմանադրական միջոցառում է ,հետևաբար  դրանում որևէ դերակատարություն  ստանձնողները մասնակից են հակապետական գործողության: Ավելի վաղ Պարույր Հայրիկյանը դիմել էր նաև Վերաքննիչ վարչական դատարան: «Այս պահին դատարանում է գտնվում նաև սահմանադրական փոփոխությունների մասնագիտական  հանձնաժողովի հակասահմանադրական գործունեության մասին իմ հայցադիմումը: Միայն այդ հանգամանքը  բավական է , որպեսզի հանրաքվեն գոնե կասեցնեն»,-պնդում է Հայրիկյանը: Նշենք նաև,որ նոյեմբերի 18-ին ԱԻՄ-ը պատրաստվում է բողոքի ակցիա իրականացնել: «Ա1+»-ի լրագրողի այն հարցին, թե  ակնկալու՞մ է արդյոք, որ «Ոչ»-ի ճակատի անդամները կմիանան իրենց նախաձեռնությանը, Պարույր Հայրիկյանը պատասխանեց այսպես. «Կախված է իրենց մակարդակից: Ոչ միայն «Ոչ»-ի ճակատների անդամները ,այլ ցանկացած մարդ, ով կստանա մեր հրավերը, դրանից հետո  իրենց մակարդակից է կախված կմիանա, թե չի միանա, մենք խնդիր չունենք»: Իսկ լրագրողների այն  դիտարկմանը, թե ինչպես է գնահատում «Ոչ»-ի ճակատի գործունեությունը Պարույր Հայրիկյանը պատասխանեց, որ այն կարող էր ավելի լավը լինել: