Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Հետեւեք, որ ես ամեն օր ժամը 6-ին գնամ տուն». Ա. Աշոտյան (տեսանյութ)

Քաղաքականություն
iAKmG0MUK-Y

«Ողջույն կոլեգա»,- այսպես է դիմում լրագրողներին Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը կառավարության նիստից հետո: «Ձեզ մոտ կոլեգայությունը լավ է արտահայտված, որպես կանոն լրագրողը լրագրողին հարց չի տալիս, երբ որ դուք ինձ հարց եք տալիս, հետեւաբար ընդունում ենք, որ ես լրագրող չեմ»,- ասաց Աշոտյանը: Նախագիծը, որը Հանրային հեռուստաընկերության եթերում վարում է ՀՀԿ փոխնախագահ, կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ի սկզբանե նախատեսված չի եղել սահմանադրական փոփոխությունների քարոզարշավի համար: Աշոտյանի խոսքերով՝ չէին ակնկալել, որ հետաքրքրությունը այսքան մեծ կլիներ: Հիշեցնենք, որ ընդդիմությունը շտապեց քննադատել այս նախաձեռնությունը, Հայ Ազգային կոնգրեսը քարոզչության հավասարության սկզբունքի նկատմամբ ծաղր էր որակել հաղորդումը: «Փորձում են որոշները կարծրատիպ ձեւավորել տարիներ շարունակ, որ իշխանությունը վախենում է ընդդիմության հարցերից, այս պարագայում կարծեք թե ինձ համար անհասկանալի նոր սխեմա են փորձում հարթակ նետել, որ ընդդիմությունն է վախենում իշխանության հարցերից; Ես շատ եմ ուրախանում, որ տալիս եք ամենադաժան հարցերը, որովհետեւ դա հնարավորություն է ինձ տալիս ներկայացնելու ձեզ եւ հասարակությանը մեր տեսակետը, յուրաքանչյուր հարց ոչ միայն մարտահրավեր է, հնարավորություն արձագանքելու, հիմնավորելու տեսակետը: Պետք չէ խրտնել հարցերից հարցերը բնականաբար կլինեն բավականաչափ սուր, անսպասելի հարցեր եւ հարցերը նպատակ չունեն, կներեք արտահայտությանս, կպնելու, քննադատելու կամ վարկաբեկելու որեւէ մեկին»,- նշեց պարոն Աշոտյանը: Իսկ երբ են նկարահանվում այդ հաղորդումները. «Եթե ուզում եք հետաքրքրվել աշխատանքային ժամով, ուրեմն ձեզ տեղեկացնեմ հետեւյալը: Աշխատանքային օրենսգիրքն ինձ՝ որպես նախարարի, եւ ձեզ՝ որպես քաղաքացու, պարտադրում է 40 ժամանոց աշխատանքային շաբաթ՝ ժամը 9-ից մինչև 6-ը: Վստահեցնում եմ ձեզ՝ շատ-շատ նախարարներ, այդ թվում ես աշխատում եմ առնվազն օրը 2-3 ժամ ավել, պլյուս շաբաթ եւ կիրակի օրերը: Եթե ուզում եք ժամի մասին խոսել, ապա խնդրում եմ՝ հետեւեք, որ ես ամեն օր ժամը 6-ին գնամ տուն աշխատանքից»: