A
A
Նախագահականից են զանգել փոխնախարարին
Գործադիրը հաստատել է էլեկտրական էներգիայի բաշխման համակարգում էլեկտրական էներգիայի ապօրինի սպառման դեպքերում սպառված էլեկտրաէներգիայի քանակի հաշվարկման մեթոդիկան: Այն կարգավորող մարմնին և շահագործող կազմակերպությանը հնարավորություն կտա էլեկտրաէներգիայի սակագների հաշվարկի ժամանակ տարանջատելու անխուսափելի կորուստներն այլ կորուստներից և վերականգնելու ապօրինի սպառման հետևանքով կրած վնասները: Նախագիծը ներկայացնելուց հետո Էներգետիկայի եւ բնական պաշարների փոխնախարար Լեւոն Շահվերդյանը նախագիծը մեկ օր ժամանակ խնդրեց, քանի որ նախագահականի իրավաբանական վարչությունից են զանգել եւ «տեխնիկական բնույթի առաջարկ ներկայացրել»: «Լավ է զանգին պատասխանել ես, բա՞ որ չպատասխանեիր, ի՞նչ պետք է անեիր»,- նշեց Հովիկ Աբրահամյանը: