ԲՀԿ-ն Բազմասեր Առաքելյանի միակ սերն էր (տեսանյութ)
«Հեչ պարտադիր չի, որ անհատը, անձը, քաղաքական գործիչը լինի քաղաքական կուսակցության անդամ, նոր զբաղվի բարեգործությամբ,- ասում է ԱԺ պատգամավոր Բազմասեր Առաքելյանը։ Բազմասեր Առաքելյանը, սակայն, մտածում է հաջորդ Ազգային Ժողով մտնելու մասին, սակայն առանց որեւէ այլ կուսակցության անդամագրվելու. «Ես նախընտրում եմ մնալ անկուսակցական, իսկ թե որ կուսակցության ցուցակներում կհայտնվեմ հետագայում, դա ցույց կտա ժամանակը»։ Նույնիսկ «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն չի պատրաստվում վերադառնալ պատգամավորը, թեպետ ԲՀԿ-ն Բազմասեր Առաքելյանի կուսակցական միակ սերն էր, իսկ եթե ԲՀԿ-ն շատ խնդրի վերադառնալ. «Դե չի լինի, ես ձեզ վստահեցնում եմ»։ Պարոն Առաքելյանը չի պատրաստվում միայն բարեգործությամբ զբաղվել, նա նշում է նաեւ գործարքներ իրականացնելը, բացառված չէ նաեւ քաղաքական տեսակետ ունենալը. «Իհարկե, եթե քաղաքական գործիչ ես, իհարկե կարող ես քո տեսակետները հնչեցնել»։ Այսօր ամեն Աստծո առավոտ ինքը օգտակար է լինում իր հարազատներին, ընտրողներին, իր տարածաշրջանի մարդկանց։ Պատգամավոր լինելն օգնում է, որ կարողանաս օգտակար լինել։