«Գազպրոմը» բանակցություններ է վարում Թեհրանի հետ (տեսանյութ)
Ռոսաստանի էներգետիկ հսկա «Գազպրոմը» բանակցություններ է վարում Թեհրանի հետ՝ Իրանի բնական գազի սեկտորում պոտենցիալ ներդրումներ կատարելու վերաբերյալ: Գործարքը կկայանա այն դեպքում, եթե Իրանի դեմ պատժամիջոցները կասեցվեն: Իրանագետ Սևակ Սարուխանյանը այդ համագործակցությունը հավանական է համարում, միևնույն ժամանակ , սակայն, առանձնացնում է առկա մի շարք դժվարություններ: «Դժվարություններն առաջին հերթին կապված են Ռուսաստանի տնտեսական վիճակի հետ, նաև Ռուսաստանի էներգետիկ ընկերություններում ներդրումներ անելու միջոցների պակասի հետ, ինչպես նաև միջոցների պակասի հետ, որոնք պետք է ներդրվեն նաև իրանական տնտեսության մեջ: Երկրորդ կարևոր խնդիրը՝ իրանական օրենսդրությունն է, որը լրջորեն սահմանափակում է օտարերկրյա կապիտալի ներկայությունը նավթային և գազային ոլորտներում, որը Իրանում համարվում է հանրային սեփականություն»,- շեշտում է իրանագետը: Մանրամասները՝ տեսանյութում: