Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ոստիկաններն այցելել են Ժիրայր Սէֆիլյանի բնակարան

Քաղաքականություն
082b1e0ef80c71117b140c052889d60c

«ՆորՀայաստան»հանրային փրկության ճակատի «Ընդդիմության միասնական շտաբ»-ի հաղորդագրություն   Այսօր՝ 2015 թ. նոյեմբերի 10-ին, երեկոյան ժամը 21-ին, մի խումբ ոստիկաններ այցելել են «Ընդդիմության միասնական շտաբ»-ի պետ Ժիրայր Սէֆիլյանի բնակարան և տեղեկացրել, որ նա առավոտյան ժամը 10-ին հարցաքննության նպատակով ներկայանա ՀՀ քննչական կոմիտե: Ժիրայր Սէֆիլյանը հրաժարվել է ոստիկաններին ընդունել իր բնակարանում և պատասխանել է, որ ինքը առավոտյան կկապվի քննիչի հետ և կպարզի, թե ինչն ինչոց է: «Ընդդիմության միասնական շտաբ»-ը այս գործողությունը գնահատում է, որպես Շտաբի և նրա պետի նկատմամբ ճնշում գործադրելու անհաջող փորձ, որը վկայում է հանցավոր վարչախմբի վախի և խախուտ վիճակի մասին: