Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նիկոլ Փաշինյանը փոցխել է Հայաստանի համայնքներից մեկի գյուղամեջը

Քաղաքականություն
nikol

Նկարում՝ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը փոցխում է Հայաստանի համայնքներից մեկի գյուղամեջը: Լուսանկարն ու մակագրությունը պատգամավորի ֆեյսբուքյան էջից է։ «Հանդիպած գյուղացիներից մեկը հարցրեց, թե երբ ենք վերադարձնելու Արեւմտյան Հայաստանի հողերը:  Պատասխանեցի՝ երբ Արեւելյան Հայաստանի ամեն քառակուսի մետրին խնամքով վերաբերվենք եւ սիրով, երբ շենացնենք, ծաղկեցնենք եւ ապրեցնենք այսօրվա Հայաստանի ամեն քառակուսի մետրը: Իսկ գյուղամեջը, որտեղ խոսում էինք, կորած էր աղբի մեջ: Մոտակա տներից մեկից փոցխ խնդրեցի եւ սկսեցի հավաքել տարիներով կուտակված աղբը»,- գրել է Նիկոլ Փաշինյանը: