Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«2,5 միլիոնից 2,4-ը վարկերի տակ ճկռում է». Տ. Ուրիխանյան (տեսանյութ)

Քաղաքականություն
q5aBJrwdnZc

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը մոտ 1 մլն աղքատ բնակչություն ունեցող երկրում անընդունելի է համարում Կենտրոնական բանկի նախագահի տեղակալների թիվը ևս մեկով ավելացնելու օրենքի նախագիծը։ «Եթե Հայաստանում դեռ մի 2,5 մլն մարդ մնացել է, ապա 2 մլն 400.000-ը, վստահաբար, վարկերի տակ ճկռում են։ Ես չեմ պատկերացնում միջին վիճակագրական մի ընտանիք, որի անդամներից գոնե մեկն ամեն ամսվա համապատասխան օրը ինչ-որ մի կերպ չի փորձում ճար անել, որպեսզի բանկային ռեկետի տակից դուրս գա՝ վճարելով սարսափելի տոկոսները»,-շեշտեց նա։ Պատգամավորն իր տեսակետն ունի, թե ինչու ԿԲ նախագահը չի հնչեցնում իր հնարավոր տեղակալի աշխատավարձի չափը։ «Նոր տեղակալ ձեռք բերելու և նրա աշխատավարձի չափը չնշելն ամենևին էլ չի նշանակում, թե դուք տեղյակ չեք։ Դուք իսկապես չգիտե՞ք, թե ձեր տեղակալի աշխատավարձի չափը որքան է լինելու։ Ես վստահ եմ, որ դուք արդեն որոշել եք, եթե դուք չէ, իշխանություններն արդեն որոշած, հանձնարարած ունեն, թե ով է լինելու այդ տեղակալը։ Վստահ եմ, որ այդ տեղակալի աշխատավարձի չափն այնպիսի տիեզերական, աստղաբաշխական թիվ է, որ երևի անհարմար եք զգում դրա մասին այսօր խոսել»։ Ելույթի վերջում պարոն Ուրիխանյանը նաև հայտարարեց. «Այն, որ ասում եք՝ չեք հրապարակում իմ ավանդների թիվը, տեղեկացնեմ, որ ես ավանդ ունեցողներից չեմ։ Ես միայն վարկեր ունեմ ձեր իսկ կողմից հսկվող բանկերում»։