Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ռուս-իրանական համագործակցության ազդեցությունը հարավկովկասյան տարածաշրջանի վրա» (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
gazprom

Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի հայաստանյան գրասենյակը  Հանրային լրագրության ակումբի հետ համատեղ «Մեդիա կենտրոն»-ում նոյեմբերի 11-ին, ժամը 11:00-ին կանցկացնի քննարկում «Ռուս-իրանական համագործակցության ազդեցությունը հարավկովկասյան տարածաշրջանի վրա» թեմայով : Ռուսաստանի էներգետիկ հսկա «Գազպրոմը» բանակցություններ է վարում Թեհրանի հետ Իրանի բնական գազի սեկտորում պոտենցիալ ներդրումներ կատարելու վերաբերյալ: Գործարքը կկայանա այն դեպքում, եթե Իրանի դեմ պատժամիջոցները կասեցվեն: Հնարավոր համաձայնությունը փոխանակում է ենթադրում. Ռուսաստանը գազ կմատակարարի Իրանի հյուսիս՝ Հայաստանի կամ Ադրբեջանի տարածքներով անցնող խողովակաշարերի միջոցով՝ փոխարենը մասնաբաժին ստանալով Պարսից ծոցից արտահանվող հեղուկացված բնական գազի գործարանում: Ռուսաստանի եւ Իրանի միջեւ ձեւավորվող նոր էներգետիկ առանցքը բազմաթիվ փոփոխություններ է ենթադրում Հարավային Կովկասի երկրների համար՝միաժամանակ ազդելով տարածաշրջանում քաղաքական հարաբերությունների վրա: Վրաստանի կառավարությունը հայտարարել է, որ Մոսկվայի հետ բանակցություններ է վարում՝ ինչպես սեփական տարածքում գազամատակարարման ծավալները մեծացնելու, այնպես էլ տարածաշրջանի այլ երկրներ մատակարարվող գազի համար տարանցիկ երկիր դառնալու համար: Սա կարող է մեծ փոփոխությունների հանգեցնել, քանի որ Վրաստանն այսօր բնական գազը հիմնականում ներկրում է Ադրբեջանի կասպիցծովյան շրջանից՝ նաեւ որպես տարանցիկ երկիր ծառայելով հարեւան պետության արեւմտյան գազատարի համար: Ռուսաստանի իշխանությունները նշում են, որ դեռեւս չեն կողմնորոշվել, թե վերջնական փուլում Իրան արտահանվող գազը որ երկրի տարածքով է անցնելու՝ Հայաստանի՞, թե՞ Ադրբեջանի: Քննարկման Բանախոսներն են՝ Սեւակ Սարուխանյան, իրանագետ Սերգեյ Մինասյան, Կովկասի ինստիտուտի քաղաքական հետազոտությունների բաժնի ղեկավար Ալեքսանդր Կնյազեւ, Միջին Արեւելքի հարցերով փորձագետ (քննարկմանը կմիանա Մոսկվայից տեսազանգի միջոցով):  Քննարկմանը տեսազանգի միջոցով հնարավոր է բանախոս միանա նաև Վրաստանից: